Ինչպես ստեղծել արդյունավետ հայտարարություն
Ձեր հայտարարությունը ավելի գրավիչ դարձնելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Գրավիչ վերնագիր: Ստեղծեք կարճ և ճշգրիտ վերնագիր, որը կհետաքրքրի։
- Ունիկալ նկարագրություն: Գրեք մանրամասն և օրիգինալ նկարագրություն անշարժ գույքի մասին։
- Լրացրեք բոլոր դաշտերը: Լրացրեք բոլոր համապատասխան դաշտերը՝ հայտարարության տեղեկատվականությունն ավելացնելու համար։
- Բարձր որակի լուսանկարներ: Ավելացրեք բարձր որակի լուսանկարներ՝ լավագույն պատկերացման համար։
Կարևոր է: Մի կրկնեք նույն տեքստը բոլոր հարթակների համար։ Գուգլի և նմանատիպ որոնման համակարգերը ճանաչում են կրկնօրինակ բովանդակությունը և անտեսում այն որոնման արդյունքներում։ Միշտ ստեղծեք յուրահատուկ նկարագրություններ յուրաքանչյուր հայտարարության համար։
Agentiz-ում կարող եք լրացնել նվազագույն դաշտերի քանակը, սակայն ավելի լավ է օգտագործել բոլոր հասանելի տարբերակները։ Դա ձեր հայտարարությունը կդարձնի ավելի ամբողջական և հասանելի այլ լեզուներով թարգմանության համար, ինչը կբարձրացնի դրա տեսանելիությունն ու արդյունավետությունը։